Իտալացի Մատիա Մարտինելոն, որն ընկերների հետ իր 18-ամյակն է նշել Հռոմում, ցանկացել է լուսաբացից քիչ առաջ հայտնվել Կոլիզեումի տարածքում: Ընկերները բարձրացել են 5-մետրանոց պարսպի վրա, որտեղից հոբելյարն ընկել է՝ հայտնում է իտալական Il Messaggero պարբերականը:
Հաղորդվում է, որ Մարտինելոն խմած է եղել: Սկզբում ընկերները փորձել են ինքնուրույն օգնել նրան, հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բժիշկները: Տուժածին գլխի և կրծքավանդակի վնասվածքներով, ներքին արնահոսությամբ տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը:
Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատել: Ներկայումս նա արհեստական կոմայի մեջ է: Հիվանդանոցում չեն բացառում, որ նա կարող է վնասած լինել ողնուղեղը, սակայն բժիշկներն առայժմ չեն կարող դա ստուգել:











































