Հրեշների (այդպես է երգչուհին անվանում իր երկրպագուներին) մայր Լեդի Գագան մենակ չի մտածում հանրությանը երևալու համար յուրօրինակ զգեստներ ստեղծելու մասին: Նա աշխատում է իր ոճաբանի՝ Նիկոլա Ֆորմիչետիի հետ, որին էլ հենց պատկում է Գագայի մսային հագուստի գաղափարը: Սակայն հիմա իր հարցազրույցում ոճաբանը խոստովանում է, որ ափսոսում է, որ ենթարկվել է աստղի քմահաճություններին և թույլ տվել նրան միանգամայն խելահեղ հագուստներով բեմ բարձրանալ: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Ինչպես երևում է՝ այդ ափսոսանքներից հետո ոճաբանին հաջողվել է համոզել աստղին ավելի մեղմ հանգնվել:
Օրերս Լեդի Գագան հայտնվել է լեգենդար Ջոն Լենոնի այրու՝ Յոկո Օնոյի կերպարով: Թե՛ աստղի, թե՛ ոճաբանի համար նման մտահղացման հիմք է դարձել մի միջադեպ: Բանն այն է, որ 26-ամյա փոփ երգչուհին Բրուկլինում Rolling Stones խմբի հետ պետք է ելույթ ունենար: Այդ ելույթի համար նա ընտրել է զուսպ ռետրո կերպար՝ սև լայնեզր գլխարկ և կլոր շրջանակներով ակնոց: Նման ոճով 60-ականներին հանրությանը երևացել էր Օնոն:










































