Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սեպտեմբերի 19-20-ին այց կկատարի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 16-ին՝ մինչ Բաքու այցելելը, Դավութօղլուն կմեկնի Հյուսիսային Կիպրոս:
Ակնկալվում է, որ Թուրքիայի նոր վարչապետը կմասնակցի Հարավկովկասյան գազատարի (Բաքու-Թբիլիսի-Կարս) նախագծի մեկնարկի արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ «Դարի» համաձայանգրի» ստորագրման 20-ամյակի շրջանակում:
«Հարավկովկասյան միջանցք» նախագիծը թույլ կտա Եվրոպային դիվերսիֆիկացնել ածխաջրի մատակարարումների իր աղբյուրները և բարձրացնել էներգանվտանգությունը, իսկ Ադրբեջանին՝ ձեռք բերել նոր շուկաներ՝ ի դեմս Եվրոպայի:








































