Այս պահին Դաշնակցություն խմբակցությունում մեկնարկում է ոչիշխանական քառյակի նիստը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս հանդիպմանը պետք է քննարկվի նաև քառյակում ՀՅԴ-ի գործունեության հարցը այն առումով, որ այդ խմբակցությունը երեք ուժերից տարբերվող տեսակետ է հայտնում սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ և կողմ է արտահայտվում։
Հիշեցնենք նաև, որ ամառային երկարատև ընդմիջումից հետո սա քառյակի առաջին հանդիպումն է։











































