Thursday, 02 07 2026
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News

ԱՄՆ-ը Ուելսում Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցրեց, որ կարևորը Ռուսաստանը չէ. Մալաշենկո

Հայաստանը Ռուսաստանից փախչելու տեղ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հատնեց Carnegie Endowment-ի մոսկովյան գրասենյակի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով օրերս Ուելսում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանը:

Նա նշեց, որ Միացյալ Նահանգների ջանքերի ակտիվացումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սոչիում կայացած եռանախագահների հանդիպման հետևանքն էր:

«Սոչիի եռանկյունու նպատակը հակամարտության կարգավորմանը շարժում հաղորդելն էր, բայց ամենակարևորը ցույց տալն էր, որ չնայած Ուկրաինայում ճգնաժամին, չնայած ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և չնայած միջազգային հանրության կողմից մերժված լինելու հանգամանքին, Ռուսաստանը դեռ ունակ է նման սուր իրավիճակում միջնորդ դառնալ:

Ի՞նչ է անում ԱՄՆ-ը՝ անհապաղ արձագանքում է, և դա, այսպես ասած, ակնարկ է, թե ռուսական միջնորդությունն ամենակարևորը չէ, կան այլ տարբերակներ ևս, տեղին չէ հույսը դնել միայն Ռուսաստանի վրա, քանի որ կա Եվրոպա և ԱՄՆ: Վերջին հանդիպումը դա ցույց տվեց:

ԼՂ-ի շուրջ հակամարտությունն այն հակամարտությունն է, որը մշտական է. չկա որևէ դրական որոշում, որը ձեռնտու լիներ երկու կողմերին էլ: Կան ավելի շատ խոսակցություններ, ակնարկներ:

Եկեք սթափ դատենք. կա գործընթաց, և դա շատ ավելի կարևոր է, քան այն բախումները, որոնք տեղի ունեցան վերջերս: Այս բախումները լինելու են՝ չես փախչի, եթե կա նման հակամարտություն, բայց երևում է, որ այն ուժերը, որոնք ԼՂ-ի շուրջ գործում են` Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան, հիմնականում փորձում են գտնել լուծումներ, չսրել իրավիճակը»,- նշեց Մալաշենկոն՝ հավելելով, թե չի կարծում, որ պատերազմական գործողությունները կվերսկսվեն, քանի որ այդ պատերազմում հաղթող չի լինելու:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` վերլուծաբանն ասաց, որ ինչ էլ լինի, Հայաստանը Ռուսաստանից փախչելու տեղ չունի:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում