Իրանը և «վեցյակը» պայմանավորվել են վիճելի հարցերի մեծ մասի շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Լուծված և չլուծված հարցերի հարաբերակցությունը գնահատելով 70-30՝ Արաքչին վստահություն է հայնել, որ «Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների՝ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք փուլում կողմերը վերջնական բազմակողմանի համաձայնության կգան»,- հայտնում է գործակալությունը:
«Մեր համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ ընթանում է «վեցյակի» հետ բանակցային գործընթացին զուգահեռ,- նշել է Արաքչին:- մենք լիովին կատարել ենք Ժնևյան համաձայնագրի բոլոր պայմանները, և ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը հաստատեց դա»:
Արաքչին ապագա համաձայնագրի հիմնական կետերից մեկը համարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների ամբողջ համալիրը չեղյալ հայտարարելը:










































