Փարիզի փողոցներում հազարավոր ակտիվիստներ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության համար փողոց են դուրս եկել։ Ցուցարարները պաշտպանում են նույնասեռականների ամուսնությունը օրինականացնող օրինագիծը։
Մարսելում նույն խնդրի առթիվ ցուցի է մասնակցել 7 000 մարդ։ Ցուցարարների շարքերում են եղել տեղական սոցիալիստ պատգամավորներ և հանրապետության կառավարության անդամ Մարի-Առլետ Կարլոտտին։ ԼԳԲՏ շարժման ղեկավարներից Ժիլ Դյումուլենը նախագահ Օլանդից պահանջել է կատարել իր տված նախընտրական խոստումը։
Լիոնում ակցիային մասնակցել է 8 000, Մոնպոլյեում 3 000, իսկ Նանտում՝ 4 000 մարդ։
Փարիզում այսօր նախատեսվում է բազմահազարանոց երթ օրինագծի սատարման համար՝ «Ցույց բոլորի համար» կարգախոսով։
Փարիզում մի քանի տասնյակ պաշտոնյաներ կազմակերպել են հակացույց։ Օրինագծի դեմ հանդես են գալիս աջ կենտրոնամետ ուժերը, ազգայնականները, պահպանողական-ավանդապահները, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները։
Օրինագիծը խորհրդարանում քննարկման կդրվի հունվարի 29-ին։









































