Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 13-ամյա Էդմոն Մովսիսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի բնակիչ 39-ամյա Աննա Հովհաննիսյանը, վարելով «RAV 4» մակնիշի 32 ԼՏ 022 համարանիշի ավտոմեքենան, Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով, մեքենայում գտնվող 13-ամյա Է. Մովսիսյանը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանման տարածք:










































