Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի բժիշկները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարության նախագահի օրգանիզմը «ջրազրկվել է» ստամոքսի հիվանդության պատճառով, և նա կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Itar-Tass-ը:
«Նախորդ շաբաթ մենք հետազոտեցինք նրան և եկանք այն եզրակացության, որ նրա մոտ առկա է նաև ուղեղի ցնցում»,- նշել են մասնագետները: Մասնագետները պետքարտուղարին նաև խորհուրդ են տվել «շարունակել հանգստանալ և խուսափել լարվածություն առաջացնող գործունեությունից»:
Բժիշկները խոստացել են նաև հետևել Քլինթոնի առողջության վերականգնմանը:









































