Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Քառյակի լավագույն հարվածը

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին, որը տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ոչ իշխանական քառյակը, ըստ էության, պատասխանեց Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթին, որով նա Հանրապետականին ակտիվ և ագրեսիվ ներքաղաքական սեզոնի էր կոչում:

Քառյակը այդ սեզոնի` այսպես ասած մեկնարկ դիտվող խորհրդարանական աշնանային նստաշրջանի մեկնարկին պահանջել է քննարկումներ արտագաղթի թեմայի վերաբերյալ: Այս թեմային իր ելույթում անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանը` հայտարարելով, թե Ալիևը ստեր է տարածում Հայաստանի դատարկվելու մասին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի այս ելույթից հետո ոչ իշխանական քառյակը խորհրդարանական նստաշրջանի մեկնարկին պահանջում է արտագաղթի թեմայի քննարկում:

Սա պլանավորվա՞ծ էր մինչև Սերժ Սարգսյանի ելույթը, թե՞ եղել է քառյակի արագ արձագանքը Սարգսյանի ելույթին` պարզ չէ: Միևնույն ժամանակ, խնդիրը հրատապ է` անկախ իշխանություններ և ոչ իշխանություններ հակադրությունից, քանի որ մի քանի օր առաջ հրապարակվել են տեղեկություններ արտագաղթի մասին՝ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն, որն իրականացվել էր Հայաստանի կառավարության պատվերով՝ դեռևս Տիգրան Սարգսյանի ժամանակ տրված, և ըստ այդ տեղեկությունների` Հայաստանից արտագաղթի ցուցանիշներն իսկապես մտահոգիչ են, և այստեղ խնդիրը «Ալիևի ստովե փակելն ադեկվատ չէ:

Մյուս կողմից, սակայն, կարծեք թե այնքան էլ ադեկվատ չէ արտագաղթի քննարկման պահանջը: Ի՞նչ քննարկել: Քննարկել շատ են հեռանում, թե քի՞չ, թե՞ քննարկել հեռանալու պատճառները: Մի՞թե արտագաղթի պատկերն ու ծավալները բավականաչափ խոսուն չեն այդ հարցը քննարկումից դուրս դիտարկելու համար: Արտագաղթի խնդիր քննարկելու ժամանակը Հայաստանում վաղուց է անցել, և նույնիսկ երևի թե անցել է արտագաղթը կանխելու վերաբերյալ լուծումների քննարկումը:

Այլապես, ոչ իշխանական քառյակն, ըստ էության, իշխանություններին կարծեք թե կոմպրոմիսային առաջարկ է անում՝ լավ, դուք մեր 12 կետերը չեք կատարել և չեք կատարելու, սակայն գոնե արտագաղթը քննարկենք, որպեսզի մենք էլ ինչ-որ բան ունենանք ասելու հասարակությանը: Ներքաղաքական քարոզչական սպեկուլյացիայից բացի, այստեղ դժվար է որևէ այլ ռացիոնալ հատիկ գտնելը:

Արտագաղթը հետևանք է Հայաստանում առկա մի շարք խնդիրների, և սա վաղուց արձանագրված իրողություն է: Ընդ որում` արտագաղթը հետևանքն է նաև առաջին հերթին իշխանությունների ապաշնորհության և հանցավորության իհարկե, սակայն միևնույն ժամանակ` նաև, այսպես ասած, ընդդիմությունների երեսպաշտության և ցինիզմի, որով հասարակությունը հասցվել է հիասթափության` տեսնելով, թե ինչպես են այն քաղաքական ուժերը, որոնց հետ հույսեր է փայփայել, քաղաքական տարատեսակ գործարքներ կնքում իշխող համակարգի այս կամ այն մասի հետ և սկսում ծառայություն մատուցել այդ մասերին` այդպես էլ չկարողանալով ներկայացնել, թե այս ամենում որն է հասարակության շահը:

Եվ անհասկանալի է, թե հասարակության շահը որտեղ է արտագաղթի վերաբերյալ քննարկումներում, եթե այդ երևույթը հասարակությունից ավելի ոչ ոքի, ըստ էության, առավել ցցուն տեսանելի չէ, և եթե հասարակությունը որևէ մեկից որևէ բան է ակնկալում այս հարցում, ապա ելքեր՝ արտագաղթը կանխելու ուղղությամբ: Իսկ ելքերը դրանք կոնկրետ քայլերն են:

Այսինքն` արտագաղթի վերաբերյալ քննարկումների փոխարեն բավական է, որպեսզի քաղաքական ուժերը կենսունակության և իշխանություններին հասարակական շահեր պարտադրելու գեթ մի հիմնարար օրինակ ցույց տան, որպեսզի անմիջապես փոխվի պատկերը և անմիջապես փոխվի հասարակության ընկալումը քաղաքական պրոցեսների արդյունավետության և իմաստալիության հանդեպ:

Մեկ առարկայական, ֆունդամենտալ խնդրում հետևողական և նպատակասլած պայքար՝ սկզբով և հանրությանը հստակ ու ամբողջական ներկայացված նպատակակետով: Սա կլինի քառյակի լավագույն հարվածը և՛ արտագաղթին, և՛ իշխանություններին, եթե նման հարվածի ունակություն կա:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում