Իրաքի խորհրդարանը երկուշաբթի օրը երեկոյան նիստի ժամանակ հավանության է արժանացրել երկրի նախարարների կաբինետի նոր նշանակումները, որը ղեկավարում է վարչապետ Հեյդար էլ-Աբադին: Խորհրդարանի նիստը ուղիղ եթերով հեռարձակվում է Իրաքի հեռուստատեսությամբ, գրում է RIA Novosti-ն:
Նավթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Իսլամական գերագույն խորհրդի նախագահ Ադել Աբդել Մեհդին, արտաքին գործերի նախարարի պաշտոնը` նախկին վարաչպետ Իբրահիմ էլ-Ջաֆարին:
Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի երեք փոխնախագահներ նշանակելու օգտին: Դրանք են նախկին վարչապետ Նուրի էլ-Մալիքին, կառավարության նախկին ղեկավար Այադ Ալյավին և խորհրդարանի նախկին խոսնակ Ուսամա ան-Նուջայիֆին:












































