ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուղեղի ցնցում է ստացել և մեկ շաբաթ կանցկացնի տանը: Դա իրարանցում է առաջացրել Պետդեպարտամենտում:
Ասում են, որ Քլինթոնը արդեն մեկ շաբաթ է` ինչ տառապում է աղիքային ինֆեկցիայից: Ջրազրկման հետևանքով նա գիտակցությունը կորցրել է և գլուխը ուժեղ հարվածել գետնին: Ստիպված հետաձգվել են նրա մի շարք արտերկրյա այցելությունները, այդ թվում` «Սիրիայի բարեկամների» հետ հանդիպումը:
Դեկտեմբերի 20-ին Կոնգրեսում Քլինթոնը պետք է հանդես գար զեկույցով՝ սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա ահաբեկիչների հարձակման հետաքննության վերաբերյալ: Այժմ զեկույցը կհետաձգվի:
Բժիշկները շտապել են բոլորին հանգստացնել` ասելով, որ Քլինթոնի առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում:











































