Ֆլորիդա նահանգից ամերկացի Կարլոս Ռոմերոն դատապարտվել է ազատազրկման՝ ավանակ բռնաբարելու համար։ Սակայն նա համոզված է, որ ըստ երկրի սահմանադրության՝ նա իրավունք ունի այդպես վարվելու։
The Huffington Post-ը հաղորդում է, որ Ռոմերոյին բռնեցրել են գործի թեժ պահին, սակայն նա նկատել է «վուայերիստներին» և, տաբատը բարձրացնելով, մի կողմ է քաշվել։
Ոստիկանության հարցաքննության ժամանակ կենդանապիղծը պատմել է, որ դրանից ինքը աննկարագրելի սուր զգացողություններ է ունեցել։ Դատի ժամանակ նա վկայակոչել է սահմանադրության 14-րդ ուղղումը, որը, ըստ նրա, իրավունք է տալիս կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալ։
Ըստ սահմանադրության այդ ուղղման՝ պետությունը իրավունք չունի խառնվելու քաղաքացու անձնական կյանքին, երբ խոսքը սեռական հարաբերությունների մասին է:
Գործը դեռ ընթացքի մեջ է։ Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Ռոմերոն մեկ տարի կանցկացնի վանդակաճաղերի հետևում։









































