Թուրքիայում ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացվել են լայնամասշտաբ գործողություններ՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ։ Արդյունքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայիններից առգրավվել է 20 մլն դոլարի արժողությամբ 20 տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ։
Գործողություններն իրականացվել են թմրավաճառության դեմ պետական ծրագրի շրջանակներում: Առգրավվել է նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
ՔԱԿ-ը վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի տարածքում զինված պայքար է մղում անկախության համար։











































