34-ամյա թոփ-մոդել և Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ» Մարիսա Միլերը և նրա ամուսին Գրիֆին Գրեսը երեխա են ունեցել:
Երջանիկ մայրիկը People ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը շատ երջանիկ է որդու ծննդի կապակցությամբ:
«Մայր դառնալն իսկական օրհնություն է, և ես շատ ուրախ եմ մեր կյանքում նոր փուլ սկսելու համար»,- հավելել է նա:
Գեղեցիկ կառուցվածքը պահպանելու համար թոփ-մոդելին օգնել են կակաոյի, կոկոսի, վիտամին E-ի յուղերը, լողը և այլ մարզումներ:











































