Հակահրթիռային Patriot համալիրի տեղադրումը թուրք-սիրիական սսահմանի մոտ կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, որն իր մեջ կներքաշի ամբողջ Եվրոպան։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի զինուժի Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է ISNA-ն՝ Իրանի իշխանությունների պաշտոնական գործակալությունը։
2012թ. նոյեմբերի 21-ին Թուրքիան պաշտոնական առաջարկով դիմել է ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի սահմանից 900 կմ հեռավորությամբ Patriot տեսակի հրթիռ տեղակայելու համար։
Դեկտեմբերի 4-ին առաջարկն ընդունել են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն և Նիդերլանդները։ Այս փաստին բացասական են արձագանքել Իրանը և ՌԴ-ն։ Սիրիան դա սադրանք է համարել։








































