Թուրքիայի ներկայացուցիչները չեն մասնակցի «Եվրատեսիլ-2013» մրցույթին:
Հրաժարվելու պատճառը հեռուստադիտողների ազդեցության սահմանափակումն է ժյուրիի անդամների քվեարկության ժամանակ:
Թուրքերը բողոքում են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի` «անարդարացի կերպով» եզրափակիչում հայտնվելու համար, հաղորդում է Rosbalt-ը` վկայակոչելով NA Regnum-ին:










































