Հայտնի է դարձել, որ Կիրա Նայթլիի պլաններում ոչ միայն կինոյում նոր աշխատանքներն են, այլև սեփական բիզնեսի հիմնումը: 29-ամյա կինոաստղը պատրաստվում է բացել նորաձև հագուստի խանութ, հայտնում է spletnik.ru-ն:
Դերասանուհին պատրաստվում է խանութը բացել Իսլինգթոն շրջանում:
Ինչպես արտասահմանյան պարբերականներին հայտնել է աղբյուրը, Նայթլին իր դերասանական կարիերայի գագաթնակետին է հասել և ցանկանում է ինչ-որ նոր բանում փորձել ուժերը: Ու քանի որ նա տարված է նորաձևությամբ (մասնավորապես, նրան դուր են գալիս վինտաժային զգեստներն ու տարբեր անսովոր իրեր), ապա հագուստի խանութը նրան շատ է գրավում:















































