Քիմ Քարդաշյանը Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ դարձել է ALS Ice Bucket բարեգործական արշավի մասնակից:
Բարեգործական արշավն ուղղված է ամիոտրոֆիկ կողային սկլերոզի հետազոտմանն ու բուժմանը: Այս մասին հայտնում է The Hollywood Life-ը:
Մինչ Դեջեներեսը նրա վրա սառցաջրով դույլ է դատարկել, 33-ամյա հայազգի աստղը, որը նախապես պատրաստ պահել էր իր iPhone, ինքնատիպ սելֆի է արել:











































