Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 3 շենքի բակում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքը (մոտ 12 տարեկան), շտապօգնության աշխատակիցները տեղում են. ամրանը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Դ. Մ.-ին (ծնվ. 2001թ.):










































