Հարվարդի համալսարանը կստանա իր պատմության մեջ ամենախոշոր՝ 350 մլն դոլարի նվիրատվություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գումարն ուղղվելու է համալսարանի հասարակական առողջապահության ֆակուլտետին (School of Public Health)՝ Morningside հիմնադրամի կողմից:
Նվիրատվությունը կբաշխվի առանց սահմանափակման, գումարները ֆինանսական օգնության կարգով կհատկացվեն այն ուսանողներին՝ փակելու իրենց կրթական վարկերը, ովքեր աշխատում են ոչ շահութաբեր ու քիչ գրավիչ ոլորտներում: Դրանք կտրվեն նաև նոր լսարաններին և այլն:
Morningside Foundation-ը հիմնադրվել է 1996-ին՝ բժիշկներ Ռոննի ու Հերալդ Չաների կողմից:











































