Էբոլա տենդի դեմ պատվաստանյութի փորձարկումը կապիկների վրա վիրուսից նրանց օրգանիզմի պաշտպանության լավ արդյունքներ է ցույց տվել, սակայն դեղամիջոցը լրամշակման կարիք ունի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ԱՄՆ ազգային ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ կապիկները, որոնք պատվաստվել են GlaxoSmithKline ընկերության դեղամիջոցով, Էբոլայի դեմ ստացել են իմունիտետ 5 շաբաթ ժամկետով, իսկ վիրուսի հանդեպ կաթնասունների մասնակի իմունիտետը պահպանվել է մինչև 10 ամիս ժամկետով: Գիտնականները նշում են, որ դեղանյութի արդյունավետությունը պետք է բարձրացվի:
Պաշտոնական տվյալներով՝ վտանգավոր վիրուսից ավելի քան 2000 մարդ է մահացել, մոտ 4000 մարդ վարակված է:











































