Sunday, 28 06 2026
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը

Հարցրեք Տեր-Պետրոսյանին, ինքը գիտի ինչպես է մի անգամ արել 24 տարի առաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:

– Պարոն Պեպանյան, նախորդ Ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք ստեղծված ներքաղաքական իրավիճակը` ասելով. եթե առաջիկայում քաղաքական ամուսնություններ չլինեն, ապա կունենանք եռաբևեռ քաղաքական դաշտ՝ ընդդիմություն, այլընտրանք  և իշխանություն: Եռաբևեռ քաղաքական դաշտի դեպքում իշխանությունները վստահ չեն իրենց հաղթանակի մեջ, և նրանց քայլերը հաշվարկված են, զգուշավոր: Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին մրցակից համարում էին միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով իր հայտնի հայտարարությամբ, փաստորեն, նախագահական ընտրություններին մրցակցության սուր դեֆիցիտ ստեղծեց: Այսօր դաշտում ի՞նչ վերաձևումներ կլինեն, որպեսզի գալիք ընտրությունների ելքն այդքան կանխատեսելի չլինի:

– Անկախ մեր քաղաքական կուսակցությունների հանդեպ իմ վերաբերմունքից` տխուր կլինի, եթե եռաբևեռ քաղաքական դաշտից անցնենք երկբևեռի, որի վտանգն այսօր կա: Նման դեպքում ոչինչ չի կաշկանդի իշխանությունների վարքը: Այս օրերին ՀՀԿ-ում նկատվող խրախճանքը հնարավոր է դառնա պետության վախճանի պատճառ:

Նախագահական բոլոր ընտրությունների ելքերը կանխատեսելի են եղել՝ պիտի հաղթեր ու հաղթել է իշխանությունը: Ընտրություններն ընդամենը մի խնդիր են լուծել՝ ապահովել են իշխանական թեկնածուի ոչ լեգիտիմությունը:

– Պարոն Պեպանյան, կարծում եք խրախճա՞նք է այն, երբ Արևմուտքը Հայաստանից պահանջում է մրցակցային ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը կանգնում է մրցակից չունենալու խնդրի առջև: Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է արհեստականորեն որևէ թեկնածուի առաջ մղել` մրցակցային ընտրություններ անցկացնելու համար:

– Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին կազատի այդ մտահոգությունից:

– Այսինքն՝   ընդդիմությունը թեկնածու կառաջադրի և մրցակցություն կապահովի՞:

– Այո:

– Այսօր արմատական համարվող ընդդիմությունը՝ ՀԱԿը, ունի՞ հնարավորություն, որևէ ռեսուրս իր նախկին վարկանիշը վերականգնելու կամ գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ` նոր ճակատ ձևավորելու, թե՞ այդ ուժը, ինչպես շատերն են ասում, այլևս մահացած է:

– Նախ` արմատական համարվող ընդդիմությունը պիտի պատասխան գտնի այն հարցին, թե ինքը ի՞նչն էր սխալ հաշվարկել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Դա ես չեմ տեսնում:

-Ինչ վերաբերում է վարկանիշի վերականգնմանը, ապա տեսականորեն դա ոչ միայն հնարավոր է, այլև արմատական համարվող ընդդիմության առաջնորդները կարող են հեղաշրջումային իրավիճակ ստեղծել երկրում: Պարզապես նրանք պիտի վերհիշեն, թե ինչ էին ասում հայ  ժողովրդին 24 տարի առաջ, երբ կարողացան անգամ քաղքենուն դուրս քաշել իր պատյանից: Ինձ մոտ լուրջ հարց է ծագում, թե ինչո՞ւ նրանք, ունակ լինելով, դա չեն անում:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ ընդդիմությունը, ունակ լինելով, չի ստեղծում հեղաշրջումային իրավիճակ: Ինչպե՞ս է դա հնարավոր:

– Հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքը գիտի, թե ինչպես. մի անգամ արել է արդեն` 24 տարի առաջ:

– Ընդդիմության մեկ այլ թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարել է առաջադրման մտադրության մասին և ասել, որ կընդունի այլ ուժերի աջակցությունը: Եթե որոշ ուժեր համախմբվեն, այդ թվում` ՀԱԿը, կարո՞ղ է նոր որակ ձևավորվել քաղաքական դաշտում:

– Եթե պիտի ևս մեկ անգամ կրկնեն Վազգեն Մանուկյանի անցած ուղին, ապա իմաստ չունի զբաղեցնել հանրությանը (թեպետ դա անելը ձեր նշած պարագայում այնքան էլ հեշտ գործ չէ): Մյուս կողմից` եթե հաջողության դեպքում նրանք առավելագույնը հասնելու են իշխանական թեկնածուի ոչ լեգիտիմությանը, ապա հարց է առաջանում` այդ ամենից ի՞նչ է շահում ազգը, պետությունը, երկիրը:  

– Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սին հույսերը պետք է իսպառ մարեն, որպեսզի նորը, իրատեսականը լինի: Քաղաքացիական հասարակությունը այս նորը դառնալու հեռանկար ունի՞, թե՞ ոչ:

– Հեռանկար ունի, իսկ «մոտանկարի» համար տքնել է պետք: Քաղաքական միտքը վերջապես պիտի աշխատի լուրջ հիմնախնդիրների վրա՝ տուն-տունիկ խաղալու փոխարեն, և ջանա գտնել`  «ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում և ինչո՞ւ» հարցերի պատասխանները: Դրանից հետո կուրվագծվի ելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում