«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ կիսապաշտպան Շինջի Կագավան ընդհանուր խմբի հետ մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ:
Ճապոնացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել հոկտեմբերի 23-ից, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:2 հաշվով առավելության հասավ «Բրագա»-ի նկատմամբ: Նշված խաղում Կագավան վնասվածք էր ստացել:
«Շինջին կվերսկսի ընդհանուր խմբի հետ իր մարզումները երկուշաբթի: Մեզ համար սա լավ նորություն է»,- հայտնել է Ֆերգյուսոնը:









































