Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Անդրեա Ստրամաչոնին կանցկացնի իր 36-րդ հանդիպումը` «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս ցուցանիշը լավագույնն է Մոուրինյոյից հետո թիմը գլխավորած բոլոր մարզիչների թվում:
Ռանյերին, օրինակ, «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրել է 35 խաղ, Լեոնարդոն` 32, Բենիտեսը` 25, իսկ Գասպերինին ընդամենը 5:
«Լացիո»-ի դեմ հանդիպումից առաջ «Ինտեր»-ը զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:









































