Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Աշխարհի ամենատարօրինակ ալկոհոլային խմիչքները

Աշխարհի ամենատարօրինակ ալկոհոլային խմիչքները.

1. Տոնգբա. այն ոչ միայն ըմպելիք է, այլև Նեպալի ու Հնդկաստանի յուրօրինակ տեսարժան պարագան։ Խմիչքը պատրաստում են ցորենից, թողնում են որոշ ժամանակ, որպեսզի սկսի եռ գալ։ Ստացված խյուսը համեմում են խոտերով ու մի քանի ամիս թողնում փակ տեղում։ Խառնուրդը լցնում են հատուկ լաքապատված փայտե բաժակի մեջ, վրան լցնում եռման ջուր և տաք ըմպելիքը խմում ձողիկով։
weirdalcohol01 Самые странные алкогольные напитки в мире

2. Ըմպելիքի համն ու թունդությունը (6-8 աստիճան) հիշեցնում է էլ, սակայն տոնգբան ունի հացի վառ արտահայտված թթու համ։ Այն պատրաստում են բարձրլեռնային գյուղերում, ընդ որում՝ յուրաքանչյուր գյուղի տոնգբան համով փոքր-ինչ տարբեր է։ Չնայած խմիչքի թնդությունը բավականին ցածր է, սակայն բարձրլեռնային պայմաններում կարելի է արագորեն հարբել։
weirdalcohol02 Самые странные алкогольные напитки в мире

3. Կաթնային գարեջուր Bilk

weirdalcohol03 Самые странные алкогольные напитки в мире

Ճապոնացիները վաղուց հռչակվել են անհամադրելին համադրելու իրենց մոլուցքով։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ այդ երկրում մեծ տարածում ունի գարեջրից ու կաթից պատրաստված այդ ըմպելիքը։ Bilk ապրանքանիշը հայտնի է դարձել նաև այն պատճառով, որ նոր ըմպելիքի անվան համար ճապոնացիները, երկար չմտածելով, պարզապես համատեղել են milk և beer (կաթ և գարեջուր) բառերը՝ ստանալով անգլիական bilk բայը, որը նշանակում է «խաբել»։

4. Շնապս «Գոլդենրոտ»

weirdalcohol04 Самые странные алкогольные напитки в мире

«Գոլդենրոտը» հայտնի շվեյցարական շնապս է դարչինով և ունի 53,3% թնդություն։ Ըմպելիքի հմայքը շշի միջի ոսկյա փաթիլներն են։ Ըմպելիքի յուրաքանչյուր լիտրում կա 15 միլիգրամ մանրացված իսկական ոսկի։ Խմիչքը վայելելու համար պետք է սկզբում քամել։ Իսկական գուրմաններն այն չեն քամում, ինչից, սակայն, հետագայում չափազանց տուժում են. օրգանիզմի մեջ հայտնված ոսկու փաթիլները կարող են լրջորեն վնասել ստամոքսը, աղիներն ու կերակրափողը։

5. Mamma Mia Pizza beer

weirdalcohol05 Самые странные алкогольные напитки в мире

Ամերիկյան Իլինոյսում բնակվող ամուսիններ Թոմ և Աթենա Սիֆուրթները չեն վախենում էքսպերիմենտներից։ Նրանք արտադրել են գարեջուր՝ 4,6% ստանդարտ թնդությամբ և… «Մարգարիտա» պիցցայի համով։ Այն պատրաստելու համար գարեջրագործները սկզբում պատրաստում են պիցցան, հետո աղում են այն, դնում պարկի մեջ և տեղադրում եռացող կաթսայի մեջ։ Ստացված խմիչքն ունի պիցցայի հոտ և սխտորի, բազիլիկի ու օրենգոյի համ։

6. Gilpin Family Whisky

weirdalcohol06 Самые странные алкогольные напитки в мире

Դիզայներ և հետազոտող Ջեյմս Գիլինը հայտնագործել է Gilpin Family հավաքածուի վիսկիի բաղադրատոմսը։ Ասում են, որ այն հրաշալի համ ունի՝ տտիպ ու միաժամանակ փափուկ։ Ըմպելիքի հիմնական բաղադրիչը երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդ տարեց մարդկանց մեզն է։

7. Չիչա

weirdalcohol07 Самые странные алкогольные напитки в мире

Լատինական Ամերիկայում կարելի է համտեսել չիչա կոչվող ըմպելիքը, որի թնդությունը 3-50% է։ Խմիչքն այնքան հնագույն է, որ այն խմել են նույնիսկ ինկերը։ Չիչա պատրաստելու համար կանայք մանրակրկտորեն ծամում են մաիսի հատիկները, հետո թքում են ստացված զանգվածը, վրան ջուր լցնում, թողնում եփ գա մինչև հարկավոր թնդությունը։ Ծամելը նրա համար է, որպեսզի թուքը քայքայի եգիպտացորենի օսլան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում