Նրանց հավաքածուների հարսանեկան զգեստներով ամուսնանում են ոճի հայտնի կուռքեր, թագավորական տների ներկայացուցիչներ, ինչպես նաև լեգենդար դերասանուհիներ ու երգչուհիներ, նրանց նմանակում են միլիոնավոր հարսանեկան բրենդներ, իսկ այդ կուտուրյեների արհեստանոցների յուրաքանչյուր հանդերձանք արվեստի իսկական գործ է։ Դիմավորիր աշխարհի ամենահայտնի հարսանեկան դիզայներների թոփ-10-ը։
Վերա Էլեն Վոնգ. հարսանեկան հագուստների ամենահայտնի և ամենահարգաված դիզայներն աշխարհում։ Նրա գլխավոր ատելյեն գտնվում է Նյու Յորքում։ Հենց այստեղ են ամբողջ աշխարհից չափսափորձման թռչում ամենանախանձելի ու հարուստ հարսնացուները։ Նրա հաճախորդներից են Մրայա Քերին, Ալիշա Կիսը, Շերոն Սթոունը, Ջենիֆեր Գարները, Միշել Օբաման, Ավրիլ Լավինը, Վիկտորյա Բեքհեմը, Ումա Թուրմանը, Ջենիֆեր Լոպեսը և ուրիշ հայտնիներ։

Էնջլ Սանչեն. վենեսուելացի հայտնի հարսանեկան դիզայներ։ Նրա աստղային հաճախորդների թվում են Սանդրա Բալոքը և Բեյոնսեն։

Կարոլինա Էրերա. լեգենդար վենեսուելա-ամերիկյան հարսանեկան դիզայներ։ Նա հագուստներ է ստեղծել ԱՄՆ ամենաոճային առաջին տիկնանց համար՝ Ժակլին Քենեդիից մինչև Միշել Օբամա։

Հեյլի Փեյջը ստեղծել է շքեղ հարսանեկան զգեստներ JLM Couture-ի համար։
.jpg)
Ջենի Փեքհեմը ամենապահանջված հարսանեկան դիզայներն է Մեծ Բրիտանիայում։ Նա հայտնի է իր ճոխ հարսանեկան զգեստներով։ Նրա հաճախորդներից են Անջելինա Ջոլին, Մայլի Սայրուսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Եվա Լանգորիան, Քեյթ Միդլթոնը, Քամերոն Դիասը, Ջենիֆեր Լոպեսը և Քեյթ Ուինսլեթը։
.jpg)
Ռիմ Աքրան ճանաչված հարսանեկան դիզայներ է Լիբանանից։ Նա հագուստներ է ստեղծել Անջելինա Ջոլիի, Հոլի Բերիի, Բեյոնսեի, Եվա Լանգորիայի, Քեթրին Զետա Ջոնսի համար։

Փիթեր Լանգերի ատելյեն գտնվում է Հռոմում։ Այժմ նա 70 կրպակ ունի ամբողջ աշխարհում։ 2005թ. նրա հարսանեկան զգեստները Նյու Յորքում ստացան Bridal Couture Award մրցանակը և International Guiseppe Sciacca հատուկ մրցանակը։

Pronovias տունը 2013թ. գլխավորել է Մանուել Մոտան։ Այդ ապրանքանիշի հարսանեկան զգեստները պաշտում են Միրանդա Քերը, Բար Ռաֆայելին և Դաութցեն Քրեզը։

Marchesa ապրանքանիշը, որի ցուցադրություններին միշտ անշլագ է, իր պատմությունն սկսել է 2004-ին։ Հատկապես այդ ժամանակ դիզայներներ Ջորջիա Չափմանն ու Քերեն Քրեյգը հիմնեցին իրենց առաջին ատելյեն։ Marchesa-ի զգեստները պաշտում են Պենելոպա Կրուսը, Բլեյք Լայվլին, Ջենիֆեր Լոպեսը, Կամերոն Դիասը, Քեյթ Հադսոնը, Սանդրա Բալոքը, Եվա Լանգորիան և ուրիշներ։

Ինես դի Սանտոն իտալացի հայտնի հարսանեկան դիզայներ է, որը հռչակվել է իր անհավանական կանացի և ինքնատիպ զգեստներով։












































