Լոս Անջելեսում «Ջուլիանս» աճուրդային տունը ուրբաթ երկօրյա աճուրդ է կազմակերպել ավելի քան 800 իրերի համար, որոնք պատկանում են հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյին: «Իրերի թվում դիզայներական զգեստներ են, զարդեր, պայուսակներ, լուսանկարներ, կոշիկների հավաքածու և անձնական այլ իրեր»,- ասել է կինոաստղի հարազատներից Դերեք Ռայսֆելդը:
Աճուրդի առաջին օրերին Գարբոյի տաղանդի երկրպագուները և ուղղակի վինտաժային իրերի սիրահարները գնել են աճուրդի հանված իրերի մեծ մասը: Ավելին` այդ իրերի գները «չեն կծում»: Այսպես, մետաքսե սև զգեստի նախնական գինը 1,2 հազար դոլար էր, իսկ արդյունքում վաճառվել է 13.750 դոլարով:
Աճուրդի կազմակերպիչների տվյալներով` այսօրվա աճուրդի գլխավոր իրերից մեկը դերասանուհու մահճակալն է: Այն պատրաստված է տարբեր տեսակի փայտերից:








































