Terminator մարտաֆիլմի երկու շարունակությունները կթողարկվեն 2017 և 2018 թվականներին: Այս մասին հաղորդում է բրիտանական Digital Spy կայքը` վկայակոչելով Paramount Pictures ընկերությանը:
Նշվում է, որ առաջին ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի միայն հաջորդ ամռանը: Ենթադրվում է, որ երկրորդ կինոնկարը էկրաններին կհայտնվի 2017-ի մայիսի 19-ին, երրորդը`2018-ի հունիսի 29-ին:
Terminator: Genisys-ը ԱՄՆ-ում կինոէկրաններին կհայտնվի 2015-ի հուլիսի 1-ին, իսկ Մեծ Բրիտանիայում`նույն թվականի հունիսի 26-ին:
Ֆիլմում գլխավոր դերում է Արնոլդ Շվարցենեգերը: Նրան ընկերակցել են Էմիլիա Քլարքը, Ջեյսոն Քլարքը, Ջայ Քորթնին, Մեթ Սմիթը, Լի Բեն Հոնը: Ֆիլմի ռեժիսորն է Ալան Թեյլորը:











































