Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

«Քոչարյանը 10 տարի շարունակ, ամենօրյա ռեժիմով կործանել է Հայաստանը». քաղակտիվիստ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը:

 –Սիփան, վերջին շրջանում քաղաքացիական տարբեր շարժումներ ձևավորվեցին, որոնք պայքարում են կուտակային կենսաթոշակային համակարգի, գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ:Վերջնական հաղթանակ ոչ մի կետում էլ չի գրանցվում, նույն կուտակային համակարգի լրամշակված տարբերակը ոչ բոլորին է բավարարում:Որո՞նք են անհաջողությունների պատճառները:

Երբ հասարակությունն արձագանքում է ցանկացած հակաժողովրդական կամ հակապետական որոշումներին, դրանք մասամբ հաջողությունների են հասնում մի պատճառով: Այն խնդիրները, որոնք լուրջ նշանակություն չունեն Սերժ Սարգսյանի բանդայի համար՝ որոշ հարցեր լուծում են ստանում:Լուծումներ ստանում են այն դեպքում, երբ առանձնապես կարևորություն չկա, իսկ այն խնդիրները որոնք իրենց համար սկզբունքային են կամ ուղիղ իրենց գրպանին են վնասում, ամեն միջոցով ընդունվում են:

Հասարակության ակտիվ մասը, որ պայքարում է նմանատիպ խնդիրների դեմ՝ պետք է շարունակի մնալ ակտիվ այնքան ժամանակ, որ Սերժ Սարգսյանի բանդան ոչ թե մտածի՝ լուծում տալ, թե ոչ, այլ ստիպված լինի դա անել:

Քառյակը 12 կետանոց պահանջ է ներկայացրել իշխանություններին: Այն դեպքում, երբ ունենք արտաքին քաղաքական մարտահրավեր, այդ կետերի մեջ տեղ են գտել կարմիր գծերը, կուտակային կենսաթոշակային համակարգը:Հասարակության մոտ կարծես ավելի խոր անվստահություն առաջացավ այդ ուժերի նկատմամբ, այս փուլում որո՞նք են քաղհասարակության անելիքները:

 –Ես չեմ ուզում քննարկել որևիցե դաշինք, որտեղ գոյություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ինձ համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ բանով ՀՀԿ-ին չի զիջում: Այդ կուսակցության ներսում կան կադրեր, որոնք եղել են իշխանության, և բոլորս էլ գիտենք,թե նրանք ինչպես են վարվում:Քառյակում կա ԲՀԿ, իսկ մեր պայքարը ՀՀԿ-ի դեմ, նույնն է, ինչ պայքարը ԲՀԿ դեմ:

Իսկ քաղաքացիականի մասո՞վ։Գուցե հենց նրանք էլ ավելի ակտիվանան և «թեժ աշունն» իրենք իրականություն դարձնեն:

Քաղաքացիական հասարակությունը պետք է չշեղվի նմանատիպ հարցերի շուրջ, քաղհասարակության ակտիվ մասն էլ պետք է այնպես անի, որ պասիվ ու նեյտրալ մարդկանց ներգրավի այդ պրոցեսների մեջ: Պետք է վերականգնել Սահմանադրության երկրորդ հոդվածը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ժողովրդինն է:Այդ կետն ընդհանրապես չի գործում, գեղեցիկ շարադրված բառեր են:

Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ. երբ Հայաստանի փողոցներով երթևեկում ես և վճարում ես Սերժ Սարգսյանի բանդային, այլ ոչ թե պետական բյուջե, կամ ավտոմեքենան կայանելու համար ոչ թե պետական բյուջե, այլ Սերժ Սարգսյանին, ապա թող փոխի Սահմանադրության երկրորդ կետը և գրի, որ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է Սերժ Սարգսյանի բանդային:

Դուք 2008-ից ակտիվ եք եղել, մասնակցել համաժողովրդական շարժմանը: Կան այսպիսի տեսակետներ, թե Հայաստանի բոլոր խնդիրները ՀՀ երեք նախագահներից էլ դուրս են, համակարծի՞ք եք:

 –Ես չեմ հասկանում Ձեր հարցը, ինչո՞ւ, որովհետև ինձ համար գոյություն չունեն Հայաստանի Հանրապետության նախագահներ, ինձ համար գոյություն ունի ՀՀ նախագահ: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար երբեք նախագահներ չեն եղել, նրանք բռնի կերպով, ապօրինաբար մեր սեփականությունը մեզնից վերցրել են: Ես անցյալով չեմ ապրում, օրակարգային ու առաջնային հարցն այն է, թե ինչ ենք անելու մենք ապագայում: Ունենք այն, ինչ ունենք, պետք է մտածել, թե ապագայում ինչ պետք է արվի:Մենք խնդիր ունենք Հայաստանի Հանրապետությունը ազատել Սերժ Սարգսյանից ու նրա բանդայից և վերադարձնել ժողովրդին:

Դուք համարում եք, որ Հայաստանի միակ նախագահը եղելէ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ տեղի ուենցավ, ինչո՞ւ նրանից էլ հիասթափվեցին:

 –2008 թվականին տեղի ունեցան քաղաքացիական և քաղաքական շատ բուռն զարգացումներ, հիմա այդ ամենը մարելէ: Չենք կարող համեմատել 2008-ն ու այսօրվա օրը: Պատճառն, իմ կարծիքով, համագործակցությունն էր «Բարգավաճ Հայաստանի» հետ, դա առաջացրեց իր համակիրների ու ընտրազանգվածի դժգոհությունը: Ամենակարևոր պատճառը համագործակցությունն էր ԲՀԿ-ի հետ:

Ի՞նչ կարծիքի եք Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, ով վերջերս հարցազրույցներով է հանդես գալիս:

 –Ես բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վերաբերմունքը «Կենտրոնով» ցուցադրված ֆիլմի մասին: Մարդիկ կան, որոնք ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, բայց գուցե ցանկանան, որ Քոչարյանը նաև պատասխանատվություն կրի Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Պողոս Պողոսյանի և մի շարք այլ սպանությունների համար: Նա այս երկրի քայքայման հիմնադիրներից է եղել: Ռոբերտ Քոչարյանը 10 տարի այս երկիրը կործանելէ ամենօրյա ռեժիմով:

Շուտով Հայաստանի Հանրապետության անկախության օրն ենք նշելու: Հիմա, երբ առկա է ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը կորցնելու վտանգ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել այն պահպանելու համար:

 –Իսկ ի՞նչ պահպանես, պետք է պահպանել մի բան, երբ ունենում ես: Մենք մեր ինքնիշխանությունը կորցրել ենք սկսած Ռոբերտ Քոչարյանից մինչ այսօր: Դա ուղղակի գեղեցիկ խոսք է՝ առանց իմաստի: Մենք մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ունենք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում