Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Մինչև 500 հազ․ դրամով դասակի հրամանատարները զինվորների դասալքություն են «դասավորել»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Դեկարտ Մովսիսյանի և Գեղամ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:

Դեկարտ Մովսիսյանը դասակի հրամանատար է եղել, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, նախապես տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Ղ.-ն ցանկանում է զորամասն ինքնակամ լքել և մեկնել Արտաշատ, իր համար ավտոմեքենայի մաս գնելու շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. նա անձամբ զանգահարել ու զորամաս է կանչել տաքսու վարորդ Պ. Դարբինյանին, ով նույն օրը գնացել է զորամաս ու զինվոր Արտավազդին տեղափոխել է Վարդենիս: Զինվորն այնտեղից մեկ այլ մեքենայով մեկնել է Արտաշատ:

Այսպիսով, դասակի հրամանատարը ոչ թե կանխել է զինվորի անօրինական բացակայությունը, այլ «կազմակերպել է» այն, որի հետևանքով զինվորը տևական ժամանակ չի կատարել իր վրա դրված ծառայողական պարտավորությունները, էական վնաս է հասցվել ծառայության սահմանված կարգին:

Բացի դրանից, ավագ լեյտենանտ Դեկարտ Մովսիսյանը 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ի սահմաններում գումարտակի ճաշարանի պետի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ նույն զինվոր Արտավազդից խնդրել է 500 հազար դրամ:

Զինվորը պատրաստակամություն է հայտնել գումարը հայթայթել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 4-ի սահմաններում, նախապես տեղյակ լինելով, որ զինվորն ընդգրկված է պարեկային ծառայությունում՝ որպես պարեկ, Դեկարտ Մովսիսյանը, հանդիսանալով պետ ու պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, անձնական՝ գումարային շահագրգռվածությունից ելնելով՝ զինվորի հետ ապօրինի կերպով, ինքնակամ լքել է զորամասի տարածքը:

Նրանք միասին մեկնել են Արտաշատ՝ գումար հայթայթելու:

Ըստ մեղադրանքի՝ Դեկարտ Մովսիսյանը երեք ամսվա ընթացքում նաև հինգ անգամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության վայր:

Այս գործով երկրորդ ամբաստանյալը՝ Գեղամ Գաբրիելյանը, նույնպես դասակի հրամանատար է եղել, ավագ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ Գեղամ Գաբրիելյանը ևս շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, համաձայնության է եկել արդեն հիշատակված շարքային Արտավազդի հետ, որ կարճատև արձակուրդ մեկնելու դիմաց զինվորը 80 հազար դրամ տա:

Այս զինվորը երկու ավագ լեյտենանտների համար դարձել էր «փողային խնդիրներ լուծող», դրա դիմաց նրան ապօրինի կերպով ինչ-ինչ ազատություններ էին «ընծայվել»:

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Գեղամ Գաբրիելյանը շարքային Արտավազդի դասակի հրամանատար Գ. Բաղդասարյանի փոխարեն ստորագրել է արձակուրդ տրամադրելու միջնորդությամբ զեկուցագիրը, որի հիման վրա զինվորը սեպտեմբերի 19-ից մինչև 24-ը մեկնել է 6-օրյա արձակուրդ:

Սեպտեմբերի 26-ին Գեղամ Գաբրիելյանն իմացել է, որ շարքային Արտավազդն արձակուրդից վերադարձել է, բայց պայմանավորված գումարը չի բերել:

Ավագ լեյտենանտ Գաբրիելյանը հանդիպել է զինվորին ու պահանջել, որ նա կարճ ժամանակում իրեն տա խոստացած գումարը:
Շարքային Արտավազդը ստիպված է եղել նույն օրն ինքնակամ լքել զորամասի տարածքը, մեկնել Արտաշատ: Այնտեղ նա իր քեռուց վերցրել է 80 հազար դրամ, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին վերադարձել է զորամաս ու պահանջված գումարը տվել է Գեղամ Գաբրիելյանին:

Բացի դրանից, Գեղամ Գաբրիելյանը երեք ամսվա ընթացքում չորս անգամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության վայր:

Դեկարտ Մովսիսյանը դատարանում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե երբ շարքային Արտավազդն արձակուրդ է մեկնել, ինքը ևս արձակուրդում է եղել:

Արձակուրդից վերադառնալու օրը զինվորը զանգահարել է իրեն ու հարցրել գումարտակի հրամանատարի հեռախոսահամարը: Զինվորը հայտնել է, թե նախարարությունից պետք է զանգեն հրամանատարին ու ասեն, որ ինքը մեկ օր ուշ է վերադառնալու զորամաս:

Հաջորդ օրը ինքն ու Գեղամ Գաբրիելյանը մեքենայի վրա գործ էին անում, երբ զանգահարել է զինվոր Արտավազդի հայրն ու ասել. «Ի՞նչ ես անում, էրեխին բերում եմ, արի մոստի մոտից տար»:

Ինքը գնացել է կամրջի մոտ, Արտավազդի հորն ու քեռուն առաջարկել է, որ իր տան բանալիները վերցնեն, գնան հանգստանան, հետո վերադառնան տուն: Նրանք բանալիները չեն վերցրել ու գնացել են Արտաշատ: Ինքն Արտավազդին տարել է զորամաս:

Ինչ վերաբերում է 500 հազար դրամին, ապա հայրն իրեն զանգել է, ասել, որ այդ օրը իրենց վարկի վճարման օրն է, հարցրել է՝ կարո՞ղ է գումար ուղարկել: Ինքը բարձրաձայն խոսել է, որ եթե վարկը չվճարի, վարկի տակ դրված տունը կկորցնի:

Իրեն է մոտեցել խոսակցությանը ներկա Արտավազդը, հարցրել, թե ինչով կարող է օգնել: Նա ասել է. «Ընկերներս հարուստ են, կարող եմ նրանցից գումար վերցնել ու տալ, որ վարկդ փակես»:

Ինքն ասել է՝ եթե նման բան կարող ես անել, ես շատ շնորհակալ կլինեմ: Խոստացել է պարտքը վերադարձնել մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Ժամը 23-ի սահմաններում իրեն է զանգել Արտավազդը, ասել, որ հայրը հիվանդանոցում է, գնում է նրա մոտ:

Գիշերվա ժամը չորսի սահմաններում ինքը բակ է դուրս եկել, ծառայակից ընկերոջ մեքենան վերցրել, զորամասից դուրս է եկել:

Տեսել է, որ մի տաքսի է կանգնած, Արտավազդն էլ՝ մեջը: Նրան իջեցրել է տաքսուց, նստեցրել իր վարած մեքենան ու ասել՝ եթե հայրդ հիվանդանոցում է, ես քեզ կտանեմ:

Մեկնել են Արտաշատ:

Ինքը սպասել է մի վարսավիրանոցում՝ զարմանալով, որ այդ ուշ ժամին վարսավիրանոցը բաց է: Արտավազդը գնացել է:

Որոշ ժամանակ անց ինքը մեքենայի մեջ թիկնած էր, երբ մեքենայի դուռը բացվել է, իր թևից քաշել են, ասել, թե Արտավազդի հայրն է եկել:

Մտել են վարսավիրանոց: Այնտեղ մոտ վեց հոգի է եղել: Արտավազդի հայրը հարցրել է՝ ի՞նչ գումար է ուզել, ո՞ւմ համար:

Իրեն ծեծել են, մեքենա նստեցրել ու տարել ռազմական ոստիկանություն: Ինքը պատմել է ճշմարտությունը:

Ինքը գումարը Արտավազդից պարտքով է խնդրել: Զորամասն էլ ինքնակամ չի լքել, հրամանատարության բանավոր թույլտվությամբ է բացակայել:

Գեղամ Գաբրիելյանը ևս իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Ասել է, թե Արտավազդին արձակուրդ է ուղարկել գումարտակի հրամանատարի թույլտվությամբ: Իր ստորագրությունը մեծ նշանակություն չի ունեցել, վերադասից ով էլ ստորագրեր, զինվորը կարող էր գնալ արձակուրդ:

Գաբրիելյանն ընդունել է, որ տարբեր օրերի առանց փաստաթղթի բացակայել է զորամասից:

Տուժող ճանաչված զինվորը պնդել է, որ դասակի երկու հրամանատարները իրենից գումարներ են պահանջել, թույլ են տվել, որ ինքն ինքնակամ բացակայի զորամասից:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Դեկարտ Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով, և 361 հոդվածի 4-րդ մասով: Դեկարտ Մովսիսյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունվարի 20-ից:

Գեղամ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով և 361 հոդվածի 4-րդ մասով:

Գաբրիելյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում