Մեծ Բրիտանիան Շոտլանդիային առաջարկում է ավելի մեծ ինքնավարություն՝ անկախությունից հրաժարվելու դիմաց: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ֆինանսների բրիտանացի նախարար Ջորջ Օսբորնին:
«Մոտ ժամանակներս դուք կտեսնեք գործողությունների ծրագիրը, որը Շոտլանդիայի համար նախատեսում է մեծ լիազորություններ»,- ասել է Օսբորնը:
Նախարարի խոսքով՝ խոսքը սոցապահովության և հարկային ոլորտների մասին է:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին: Հարցման արդյունքներով՝ շոտլանդացիների ավելի քան 51%-ը կողմ է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը մտահոգված է, որ առաջիկա հանրաքվեին Շոտլանդիայի բնակիչները կարող են քվեարկել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու օգտին:









































