Թբիլիսում տեղի է ունեցել Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Հանդիպման ժամանակ ուշադրություն է հատկացվել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության նոր փաթեթին: Հեյգելը և Ալասանիան քննարկել են փաթեթով նախատեսված միջոցառումների իրագործման մեխանիզմները, մասնավորապես՝ Վրաստանի պաշտպանունակությունը:
Հեյգելը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական ոլորտում Վրաստանի հետ խորը համագործակցությունը:









































