«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի կարծիքով` Ռաֆայել Բենիտեսի` լոնդոնյան ակումբը գլխավորելուց հետո թիմն ավելի լավ է դրսևորում իրեն խաղադաշտում:
«Մենք հզորանում ենք որպես թիմ և միասնական գործում: Ավելի լավ ենք սկսել խաղալ և´ հարձակման, և´ պաշտպանման գծերում: Ընթացիկ մրցաշրջանում մենք շատ բարձրակարգ կազմ ունենք:
«Չելսի»-ն բարդ ժամանակներ է ապրել, սակայն Բենիտեսին հաջողվեց միավորել մեզ: Ես շատ ավելի լավ եմ զգում ինձ և շարունակում եմ գոլերի շղթան: Հուսով եմ, որ կարող եմ աչքի ընկնել նաև կիրակի»,- նշել է իսպանացի ֆուտբոլիստը, ով 5 գոլ է հեղինակել վերջին 3 խաղերում:







































