Մեծ Բրիտանիայի դատախազությունը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել ցանցահեն Հարի Մաքինոնի դեմ, որը կոտրել էր NASA-ի և Պենտագոնի համակարգչային ցանցերը: Ինչպես հաղորդում է RBK-ն, Վաշինգտոնը պահանջում է ձերբակալել և ԱՄՆ-ին արտահանձնել ցանցահեն հանցագործին:
Հետաքննությունը պարզել է, որ Մաքինոնը տառապում է աուտիզմով: Ցանցահենը կոտրել է արտասահմանյան կայքերը, այլմոլորակայինների մասին տեղեկատվություն ստանալու համար:
ԱՄՆ-ի իշխանությունները ցանցահենային հարձակման հետևանքով երկրի տնտեսությանը պատճառված վնասը գնահատում են 700 հազար դոլար: Մաքինոնի հարձակումները ԱՄՆ-ի ռազմական կառույցի համար դարձել են ամենավտանգավորներից մեկը համաշխարհային ցանցի գոյության ողջ ընթացքում:










































