Monday, 08 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Եթե այսպես շարունակվի, մեր ազգի ապագան լուրջ սպառնալիքի առջև է. հոգեբան

Հասարակության ազգային ինքնագիտակցությունը բարձրացնել է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ խոսելով Հայաստանում ազգային ինքնագիտակցության դեֆիցիտի շուրջ:

Նա նկատեց, որ մշակույթն աղավաղվում է, որն անդրադառնում է մարդկանց հոգեբանության վրա: Ըստ բանախոսի՝ իհարկե, կան ազգային ավանդույթներ, ավանդական մոտեցումներ, որոնք չեն կարող տեղում դոփել, բայց մարդիկ դեմքով շրջվում են դեպի օտարը, որը բերում է ազգային ինքնագիտակցության խեղումների:

«Մշակույթն ունի էթնոպաշտպան ֆունկցիա, երբ մենք այդպիսի աղավաղումների ենք հանդիպում, հասկանում ենք, որ մշակութային լուրջ քաղաքականություն է պետք վարել, այլապես գոյաբանական ռեսուրսներ ենք կորցնում»,- տեսակետ հայտնեց Կարինե Նալչաջյանը:

Անդրադառնալով կրթությանը՝ նա հիշեցրեց, որ 5-րդ դարում հայ ժողովուրդը վերացման վտանգի առջև էր կանգնած, որից ժողովրդին փրկեց լույսը, գտնվեցին անհատներ, որոնք լույս բերեցին Հայաստան, որն էլ փրկեց մեր ազգը: Հոգեբանը նշեց, որ ՀՀ-ն ունի կրթական ավանդույթներ, ազգի դիրքորոշումները կրթության նկատմամբ դրական են: Սակայն նա նկատեց, որ հետաքրքրությունը կրթության հանդեպ նվազել է՝ կա երիտասարդների մի ստվար զանգված, որն ընդհանրապես անտեղյակ է մեր կրթական արժեքներին:

«Ունենք դպրոցներ, բուհեր: Դրսում լավ փորձ կա, բերենք դարձնենք մերը, կատարելագործենք համակարգը: Բայց հայտարարել ենք, որ մեր այն երիտասարդները, որոնք դրսում կսովորեն, Հայաստանում գալով պաշտոններ կզբաղեցնեն: Նման հայտարարությամբ միանգամից տարբերություն ենք դնում Հայաստանում և Արևմուտքում ուսում ստացածների միջև` այն դեպքում, երբ միգուցե Արևմուտքում ուսում ստացածն արդեն ներգրավվել է օտար մշակույթ: Ի՞նչ անեն այն երիտասարդները, որոնք գիտակցում են, որ իրենց երկրում հաջողությունների չեն կարող հասնել, քանի որ արտասահմանում համալսարան չեն ավարտել: Սա քաղաքականություն դարձնելը սխալ է: Սա արտագաղթի ճանապարհ բացելու նման մի բան է»,- մեկնաբանեց Կարինե Նալչաջյանը՝ շարունակելով, թե չի կարծում, որ այս ամենը դիտավորյալ է արվում, բայց վստահ է, որ ավելի խորությամբ պետք է անել։

Հոգեբանի համոզմամբ՝ սթափ պետք է նայել, որ եթե այսպես շարունակվի, մեր ազգի ապագան լուրջ սպառնալիքի առջև է: Ըստ նրա՝ պետք է ոչ թե իրականության ժխտման ճանապարհով գնալ, այլ լուրջ միջոցներ ձեռնարկել՝ սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնել, հարցեր պետք է բարձրացնել և հետևողականորեն գնալ այդ ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում