Wednesday, 08 05 2024
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր

Ծառուկյանն էլ զանգի, Յանուկովիչի հրապարակը չի անվանափոխվի

Մեր զրուցակիցն է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

-Պարոն Սահակյան, հիմա, երբ Ուկրաինայի ժողովուրդը Յանուկովիչին դավաճան է համարում, հնարավո՞ր է այլևս նրա անունը չկրի Սպիտակի հրապարակը:

-Արդյոք չե՞ք շտապում եզրակացություններ անել: Ինչքանով լրատվամիջոցներից տեղյակ եմ, Ուկրաինայի այսօրվա իշխանությունները պատերազմ են հայտարարել իրենց Լուգանսկի, Դոնեցկի ժողովրդին: Չենք շտապո՞ւմ ինչ-որ մի բան անել: Մենք տեսել ենք Յանուկովիչի կատարած բարի գործերը և նախաձեռնությունները երկրաշարժի ժամանակ: Եվ դա մեր ժողովրդին բավարար հիմք է տվել, որպեսզի հրապարակ անվանակոչվի էդ մարդու անունով, երբ նա դեռ Ուկրաինայի նախագահ չէր: Դրա համար այսօր նման նախաձեռնություն՝վերանվանելու հրապարակը, որևէ տեղից չի եկել,և ես էլ չեմ պատրաստվում բարձրացնել այդ հարցը: Վաղը չգիտենք, Յանուկովիչին հնարավոր է՝հենց հերոսի կոչում տան, քանի որ այդ մարդը իր ձեռքը չարյունոտեց:

-Մի՞թե կարծում եք, որ այսքանից հետո նրան հնարավոր է երբևէ արդարացնել, ուր մնաց հերոսի կոչում տալ.չընդառաջեց ժողովրդի պահանջին:

-Նա հրաժարվեց իր աթոռից, որպեսզի արյունահեղություն չլինի: Համենայն դեպս,ես էդպես եմ կարծում:

Կարծում եք՝ժողովուրդը Եվրամիություն մտնելու այդպիսի ցանկությո՞ւն ունի, կարծում եք՝ Ուկրաինան կդառնա եվրոպական որոշ երկրների ստրո՞ւկը: Իսկ ծանո՞թ եք ԵՏՄ-ին…ես գիտեմ, որ այդ միության նախագահողները հերթով պետք է լինեն, ունաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, և Ռուսաստանը,և եթե այլ երկրներ էլ անդամակցեն միությանը, նրանք էլ կլինեն նախագահողներ:

-Եթե հանկարծ Գագիկ Ծառուկյանը զանգահարի և ասի՝ արի փոխենք հրապարակի անունը, քանի որ որքան էլ Յանուկովիչը իմ ընկերն է, բայց նա ուկրաիանցի ժողովրդի թշնամին է, Դուք ընդառաջ կգնա՞ք այդ պահանջին:

 -Չգիտեմ՝հարցի նպատակը որն է, ուզում եմ ուղղակի ձեզ ասել, որ Յանուկովիչի անունով վերանվանվել է հրապարակը այն ժամանակ, երբ դեռ քաղաքապետ չէի, և Յանուկովիչը նախագահ չէր,և Ծառուկյանը Յանուկովիչի հետ մտերիմ հարաբերություննեչ չուներ: Եվ դա ոչ թե զանգով է արվել,այլ արվել է ավագանու որոշմամբ, որը գնահատել է մարդու գործունեությունը: Իսկ զանգով վերանվանելը, կարծում եմ,նախ կոռեկտ հարց չէ, երկրորդը՝ անհնար է:

-Իսկ սպիտակցիները նման պահանջ ներկայացրե՞լեն:

-Եթե նման պահանջ առաջ քաշեն, բնականաբար, ավագանին կքննարկի այդ հարցը, այսքան ժամանակ որևէ մեկը այստեղ նման պահանջ չի ներկայացրել:

-Իսկ իշխանությունների՞ց:

-Դարձյալ ոչ:Երկրաշարժի հաջորդ օրը Յանուկովիչը,իր բանուգործ թողած, եկել է ու աշխատել ջանասիրաբար, սրտացավ, այնպես, ինչպես իր հարազատի համար կաշխատի: Փլատակներ է մաքրել և փլատակների տակից մարդիկ հանել, կենդանի մարդիկ են հանել, հասկանո՞ւմ եք: Եթե մի պահ հասկանանք, որ գոնե մի մարդ փրկել է, ուրեմն այդ մարդու արձանը կարելի է կանգնեցնել, ինչպես կանգնեցրել ենք Ռիժկովի կիսանդրին:

-Կարո՞ղ է՝Յանուկովիչի արձանն էլ կանգնեցնեք:

-Ես ինքս որոշում չեմ կայացնում դրա վերաբերյալ, բայց լավ առաջարկ արեցիք, ես կառաջարկեմ ավագանուն, և եթե կհամաձայնեն,ուֆինանսական միջոցներ կունենանք, անպայման կկանգնեցնենք՝քանի դեռ չեն դատել այս մարդուն։Եթե դատենք՝չենք անի:

-Փաստորեն,Ուկրաինայի ժողովրդի ցանկությունը հաշվի չեք առնում:

-Ուկրաինայի ժողովրդի ցանկությունը կիսված է, և մենք չգիտենք՝ իրականում ինչ ենուզում.մի կեսը մի բան է ուզում, մյուս կեսը՝ուրիշ բան, էն մյուս կեսն էլ անջատվեց: Եկեք դուք էլ մի մտածեք դրա մասին, և երբ Ուկրաինայի ժողովուրդը կգա ընդհանուր հայտարարի, այն ժամանակ կարելի է նման թեմաներով բանավիճել, զրուցել և նաև տպագրել ինչ-որ մի բան:

-Տպավորություն է, որ եթե Յանուկովիչը հիմա գա Հայաստան, Դուք պատրաստ եք նրան ընդունելու:

-Իհարկե, իհարկե պատրաստ եմ, քանի դեռ մարդը դատված չէ,և միջազգային որևէ դատարան նրա գործունեությանը գնահատական չի տվել, կարծում եմ՝անմեղության կանխավարկածը դեռ գործում է, և ես հակված չեմ մտածելու, որ Յանուկովիչը հանցագործ է, քանի դեռ չկա դատարանի որոշումը: Այնպես որ, Յանուկովիչը Սպիտակի բարեկամն էեղել,և սպիատկցիները,կարծում եմ, նրան լավ կընդունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում