Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Նարեկը գաղութում պատիժ է կրել, վիրտուալ սեքս արել և շորթմամբ փող «սարքել»

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Պեպանյանի գործի դատական քննությունը:

1986 թվականին ծնված Նարեկ Պեպանյանը 2004 թվականից սկսել է դատապարտվել: Նախ 5 տարի ազատազրկման է դատապարտվել ավազակային հարձակման համար, ազատվել է պայմանական-վաղաժամկետ, 2007 թվականին սեռական ոտնձգության փորձի համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման, ազատվել է 2011 թվականի հունվարին, իսկ մի քանի ամիս անց՝ 2011 թվականի հուլիսին դատապարտվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:

Պատիժը կրել է «Կոշ» ՔԿՀ-ում, և, լինելով դատապարտյալ, կալանավայրից կատարել է շորթում, որի համար Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1կետով:

Ըստ դատական ակտի՝ Նարեկ Պեպանյանը կալանավայրից բջջային հեռախոսով ինտիմ հեռախոսազրույցներ է ունեցել Նինա Ղ.-ի հետ (անունը փոխված է): Ապա «Օդնոկլասնիկի» կայքում ստեղծել է այդ կնոջ անունով անձնական էջ, այնտեղ տեղադրել կնոջ բջջային հեռախոսի համարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ ու վիրավորական մեկնաբանություններ:

Պեպանյանը պարբերաբար զանգահարել է Նինային, իրենց ունեցած ինտիմ հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել է 3 հազար դոլար:

Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Պեպանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե «Կոշ» ՔԿՀ-ում ունեցել է բջջային հեռախոսներ՝ տարբեր քարտերով: «Օդնոկլասնիկի» կայքում ստեղծել է ուրիշի անվամբ և ուրիշի լուսանկարով էջ, շփվել է սկզբում իր բարեկամների ու ծանոթների, հետո՝ կայքում գրանցված կանանց ու աղջիկների հետ:

Այդպես ծանոթացել է Նինայի հետ, նրան ներկայացել է «Հենդո» անունով: Փոխանակել են իրենց հեռախոսահամարները: Ինքը թաքցրել է, որ դատապարտյալ է: Նինան պատմել է իր անձնական կյանքից, դժգոհել է ամուսնուց:

Ինքը Նինայի հետ ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել, դրանց մի մասը ձայնագրել է:

Ավելի ուշ Նինայից պարտքով գումար է խնդրել, բայց նա հրաժարվել է գումար տալ: Ինքը զայրացել է նրա վրա, սպառնացել է, թե կհրապարակի իրենց խոսակցությունների ձայնագրությունները: Նաև «Օդնոկլասնիկի» կայքում կնոջ անունով էջ է բացել, նրա հեռախոսի համարն է դրել, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ ու մեկնաբանություններ և սպառնացել է, որ այդ էջը կտարածի նրա ծանոթների ու բարեկամների շրջանում:

Նինայից պահանջել է հազար դոլար: Կինը համաձայնել է տալ այդ գումարը, ինքն էլ խոստացել է ջնջել նրա անվամբ էջը, ոչնչացնել ձայնագրությունները:

Նինային առաջարկել է գումարն ուղարկել Յունիբանկի միջոցով իր ծանոթուհու անվամբ: Ծանոթուհու անձնագրի տվյալներն ուղարկել է Նինային: Բայց պարզվել է, որ Նինան հաղորդում է տվել ոստիկանությունում:

Նարեկ Պեպանյանը պնդել է, որ Նինայից պահանջել է ոչ թե 3 հազար, այլ ընդամենը հազար դոլար:

Տուժող Նինան ամուսնացած է, ամուսնու, դստեր և որդիների հետ է բնակվել:

Նա դատարանում հայտնել է, թե հաճախ է օգտվել «Օդնոկլասնիկի» կայքից: 2013 թվականի մարտից շփվել է Հենդո անունով ներկայացած տղամարդու հետ, ով ասել է, թե բնակվում է Իտալիայում և զբաղվում է ոսկերչությամբ:

Տուժողն ասել է, թե «Հենդոն» սոցիալական կայքում շփվել է նաև իր դստեր հետ:

Տուժողը չի հասկացել, թե որ պահից է սկսել «Հենդոյի» հետ խոսել ինտիմ թեմաներով: Մի օր էլ «Հենդոն» զանգել ու տեղեկացրել է, որ իրենց ինտիմ զրույցները ձայնագրել է: Նա իրենից երկու հազար դոլար է ուզել պարտքով: Ինքն ասել է, թե չի կարող նման գումար տալ, խնդրել է իրեն չանհանգստացնել: Իրենք վիճել են: Շուրջ չորս ամիս չեն շփվել:

2013 թվականի սեպտեմբերին «Հենդոն» զանգահարել է ամուսնուն, խնդրել է հեռախոսը փոխանցել իրեն: Ամուսինը մտածել է, թե բարեկամ է զանգում, հեռախոսը փոխանցել է, բայց ինքը հասկացել է՝ ով է, ու անջատել է:

Երկու օր անց «Հենդոն» զանգել է, ասել, թե Իտալիայից եկել է Երևան, ինչ-որ պատմության մեջ է ընկել, շտապ 3 հազար դոլար է պետք: Ինքն ասել է, որ գումար տալ չի կարող:

«Հենդոն» սկսել է սպառնալ՝ եթե գումարը չտա, իրենց խոսակցությունների ձայնագրությունները կուղարկի ամուսնուն ու որդիներին:

Հետո ինքն իմացել է, որ կայքում նա իր անունով էջ է ստեղծել, սպառնացել է այն տարածել բարեկամների շրջանում: Ինքը սկսել է սակարկել, ժամանակ է խնդրել, որ գումար ճարի: Միաժամանակ իրենց խոսակցությունները ձայնագրել է, տեղի ունեցածը պատմել է ամուսնուն և հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

2013 թվականի հոկտեմբերի 14-ին «Հենդոն» զանգել է, ինքն ասել է, թե միայն 1000 դոլար է ճարել: Նա բացատրել է, թե ում անունով փոխանցի այդ գումարը:

Ոստիկանության աշխատակիցների հետ համագործակցելով՝ հազար դոլարի փոխարեն նշված անձի անունով փոխանցել է 400 դրամ: Հետո իմացել է, որ նույն օրը Գյումրիում գումարը ստանալու պահին ոստիկանները բռնել են մի կնոջ: Դրանից հետո է պարզվել, որ «Հենդոն» կալանավայրում պատիժ կրող Նարեկ Պեպանյանն է:

Տուժող Նինայի դուստրը հայտնել է, որ «Հենդոն» սոցիալական կայքում իր հետ փորձել է ինտիմ թեմաներով խոսել, ինքը նրան գցել է «սև ցուցակ: Իմացել է, որ այդ անձը զանգել է իր հայրիկին, ասել, որ մայրը նրա սիրուհին է: Հայրը բարկանալով՝ ժամադրել է նրան, հայրն ու եղբայրը գնացել են նրա հետ հանդիպման, բայց նա չի եկել:

Այս գործի քննության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ կանայք ու աղջիկներ, ովքեր «Օդնոկլասնիկի» կայքով ու հեռախոսազրույցներով շփվել էին«Հենդոյի» հետ, ոմանք նրան մանր գումարներ էին ուղարկել, որ իր կարիքները հոգա:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Պեպանյանին մեղավոր է ճանաչել շորթում կատարելու համար, վերջին հաշվով դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հուլիսի 29-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում