Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Ճակատագրի հեգնանքն ու անեծքը. մամուլ

«168 ժամ»-ը խմբագրականում գրում է. «Երբ մոտ երկու շաբաթ առաջ «Ժամանակի էություն» անվանումով սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում՝ խոստանալով ստեղծել ԽՍՀՄ 2, շատերը դրան վերաբերվեցին ծիծաղով ու քամահրանքով: Բայց Ռոբերտ Ահարոնյանը կարող է հանգիստ շնչով այլևս չառաջադրվել, եթե ուզում էր առաջադրվել՝ ոչ թե նախագահ դառնալու, այլ ԽՍՀՄ-ը վերականգնելու նվիրական երազն իրագործելու համար: Առանց սոցիալիստական շարժման էլ՝ Հայաստանը սլանում է դեպի ԽՍՀՄ: Խոսքը Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու մասին չէ, որր տվյալ դեպքում՝ հարցի ավելի շատ ֆորմալ կողմն է: Խոսքն այն մասին է, որ ձևի մեջ դառնալով «ավելի ժողովրդավարական», Հայաստանը բովանդակությամբ բռնել է դեպի խորհրդային ճահճացում տանող անդարձ ճանապարհը:

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, հիշեցնում է խորհրդային ժամանակները: Ընտրություններին մասնակցելու է գործող իշխանության թեկնածունէ առանց իրական մրցակիցների: Այսօրվա և խորհրդային ժամանակաշրջանի տարբերությունը միայն այն է, որ այսօր մրցակցությունը բացառվել է ոչ թե ստիպողաբար, այլ պարզապես քաղաքական դաշտն այնքան է անապատացել, որ չկա որևէ իրական մրցակից թեկնածու:

Հայաստանը կարծես անիծված երկիր լինի այդ առումով: Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդավարական պետության քաղաքացիներն իրականում այսօր զրկված են ընտրության հնարավորությունից: Անիծված է, որովհետև հինգ տարի երկրի կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով տապալած, սոցիալական ու տնտեսական կոլապսի, աղքատության մակարդակը՝ 35 տոկոսի, արտագաղթը խայտառակ ծավալների հասցրած իշխանությունն այսօր առանց ամաչելու հայտարարում է, որ իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար: Բայց դժբախտությունը ոչ թե ՀՀԿ-ականների ցինիզմն է, այլ այն, որ նրանք արձանագրում են իրականությունը: Իրականություն, որում ժամանակն ու քաղաքակրթությունը կարծես կանգ են առել: Ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում:

Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այն լինելու է նույնքան «հզոր», որքան Կոմկուսի համագումարները՝ ԽՍՀՄ-ի Ժամանակ, բեմում՝ կուսակցական անփոխարինելի ղեկավարները, դահլիճում՝ կուսակցության միջին մակարդակի չինովնիկներն ու «շարքային պրոլետարները», ներեցեք՝ հանրապետականները: Նրանք ներկայացնելու են «հաշվետու զեկույցներ», ինչպես սոցիալիստական աշխատանքի հերոս կթվորուհի դեպուտատներն էին ներկայացնում իրենց շրջսովետի «ձեռքբերումները»: Հնչելու են բուռն ու հոտընկայս ծափահարություններ, որոնց ներքո Սերժ Սարգսյանը հռչակվելու է՝ որպես անփոխարինելի առաջնորդ, որին, ժամանակակից տերմինաբանությամբ՝ անվանում ենք նախագահի թեկնածու: Ճակատագրի հեգնանքովք դա տեղի է ունենալու մի կուսակցության համագումարում, որը ստեղծվել է Խորհրդային Միության դեմ պայքարող Ազգային միացյալ շարժման հիմքի վրա: Կուսակցություն, որի հիմնադիրներից ու նախկին ղեկավարներից շատերը խորհրդային ռեժիմի այլախոհներ էին, իսկ ներկայումս ղեկավարում են կոմունիստական կուսակցության նախկին անդամներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում