Տեղեկությունները ԶԼՄ-ներում, որ Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են համագործակցել Իրաքում՝ սուտ են: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրն ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:
«BBC հեռուստաալիքի ռեպորտաժն այն մասին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համաձայնություն է տվել Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողություններին, իրականությունը չի արտացոլում»,- ասել է նա:







































