ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Պարտիան ավարտվեց 84-րդ քայլում և տևեց հինգ ժամից ավելի: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ֆաբիանո Կարուանան, ով արդեն ապահովել է հաղթողի կոչումը:








































