Գերմանացի հանգուցյալ կոլեկցիոներ Կորնելիուս Գուրլիտի ճամպրուկում հայտնաբերել են Կլոդ Մոնեի բնանկարներից: Այս մասին գրում է BBC-ն:
Ճամպրուկը գտել են այն հիվանդանոցում, որտեղ պառկած էր Գուրլիտը: Կտավը փոխանցել են նրա ժառանգներին:
Այժմ պետք է որոշվի՝ արդյո՞ք նկարը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կողմից գողացվածներից է:
Հիշեցնենք, որ Գուրլիտը մահացել է սույն թվականի մայիսին՝ 81 տարեկանում: Նրա մյունխենյան բնակարանում եղել է 1280 կտավ, դրանց թվում՝ Պիկասոյի, Մատիսի և Շագալի գործերը:
Թե ինչու է Գուրլիտը նկարով ճամպրուկը թողել հիվանդանոցում՝ հայտնի չէ:







































