Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծումը պետք է ուղեկցվի ռուս-ուկրաինական սահմանին մշտական մոնիթորինգով և ապօրինի զինված ուժերի հեռացմամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին:
«Ռուս-ուկրաինական սահմանին մշտապես մոնիթորինգը և ապօրինի զինված ուժերի ու խմբավորումների հեռացումը, որոնք ապօրինաբար գործում են Ուկրաինայի տարածքում, պետք է այդ լուծման մասը դառնան»,- ասվում է հաղորդագրությունում:











































