Նյու Յորքի Scores ստրիպ-ակումբը ցանկություն է հայտնել օգնելու Լինդսի Լոհանին՝ վճարել 16 000 դոլար պարտքը, որպեսզի նա կարողանա պահել իր իրերը, որոնք աճուրդի կհանվեն այս ամսվա վերջին, եթե նա պարտքը չմարի:
Սակայն այս աշխատանքը չի ենթադրում, որ Լոհանը պետք է մերկանա. ակումբի ղեկավարությունն ուզում է նրան տեսաչաթում աշխատանք առաջարկել:
TMZ.com պորտալի հաղորդմամբ` Scores-ի ղեկավարները դերասանուհուն առաջարկել են վճարել նաև Բևերլի Հիլզի նրա տան գրավի գումարը` հուսալով, որ նա կընդունի իրենց առաջարկը:
Հիշեցնենք, որ Լինդսիի բանկային հաշիվներն արգելափակված են, իսկ նրա դիզայներական հագուստն ու ընտանեկան մասունքները կարող են աճուրդով վաճառվել:










































