ԱՄՆ-ում նոյեմբերին սպառողական գները, հոկտեմբերի հետ համեմատած, նվազել են 0,3%-ով և տարեկան կտրվածքով աճել են 1,8%-ով: Այս մասին վկայում է երկրի Աշխատանքի նախարարությունը:
Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին առաջին ցուցանիշի նվազումը 0,2% -ով և երկրորդի բարձրացումը 1,9%-ով, տեղեկացնում է “Финмаркет”-ը:
Հոկտեմբերյան արժեզրկումը կազմել է 0,1%, իսկ տարեկան կտրվածքով՝ 2,2% :
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Պահուստային ֆեդերալ համակարգը նվազեցրել է տնտեսության աճի կանխատեսումները: Միևնույն ժամանակ բարելավվել էր գործազրկության հետ կապված կանխատեսումները:










































