«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, որ գոհ է տրանսֆերային շուկայում թիմի ղեկավարների աշխատանքից:
«Ակումբը հիանալի աշխատանք է կատարել տրանսֆերային շուկայում: Ես շնորհակալ եմ ակումբին և նախագահին: Մեր խնդիրն է մարզադաշտ վերադարձնել երկրպագուներին:
Ինչ վերաբերում է թիմի նորեկներին, ապա ես գոհ եմ: Տորեսը լավ խաղալու մեծ ցանկություն ունի: Նա ջանասիրաբար մարզվում է: Հուսով եմ` նրա գալստյան հետ «Միլան»-ը կհզորանա»,- Tmw-ը մեջբերում է Ինձագիի խոսքերը:


































