Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների հավելյալ պատժամիջոցները, որոնք, ինչպես սպասվում է, կհայտարարվեն այսօր, հետագայում կարող են չեղյալ հայտարարվել Ուկրաինայում կրակի դադարեցման դեպքում: segodnya.ua-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը:
«Ամենաճիշտը նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ մեր ծրագրին հետևելն է: Եթե հետագայում հրադադարի մասին համաձայնագիր կնքվի, եթե այն ստորագրվի և ուժի մեջ մտնի, այդ դեպքում մենք կարող ենք քննարկել դրանք չեղյալ հայտարարելու հնարավորությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցների նոր փուլ է պատրաստում Ռուսաստանի դեմ:
Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտնել է, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշումների նոր նախագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ է:







































