Ավստրալիան Հնդկաստանին կվերադարձնի հինդուիստական 2 գողացված արձանիկները, հայտնում է երկրի վարչապետ Թոնի Էբոթը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Շիվա աստծու արձանները հանվել էին ավստրալական ցուցահանդեսներից մեկից այն մեղադրանքներից հետո, երբ պարզվել էր, որ դրանք անօրինականորեն են տեղափոխվել Ավստրալիա:
Արթ դիլեր Սաբխաշ Կապուրը, որը վաճառում էր արձանները, ներկաւյումս դատվելու է Հնդկաստանում, որտեղ նրան մեղադրում են միլիոնավոր դոլարների թանկարժեք հին իրերի մաքսանենգության համար:
Հնդկական իշխանությունները հայտարարում են, որ Շիվայի արձանը, որոնցից մեկը ստեղծվել էր մոտ 900 տարի առաջ, Ավստրալիա էր տարվել օրենքի խախտմամբ:










































