Իտալիայի ամենախոշոր հովտային սառցադաշտը՝ Ֆորնին, կարող է անհետանալ մոտակա 86 տարում: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Secolo d’Italia թերթում:
Փորձագետների գնահատականների համաձայն՝ 2100 թվին կլիմայական պայմանները կհանգեցնեն սառցադաշտի ծավալների 80%-ի չափով կրճատման:
Իրենց աշխատանքում գիտնականները փորձել են մոդելավորել սառցադաշտի «վարքի» մի քանի հնարավոր տարբերակներ, որոնք ուղղակիորեն կախված կլինեն 21-րդ դարում միջին ջերմաստիճանից և տեղումների քանակից:
Ներկայումս սառցադաշտի մակերեսը 11,34 քառակուսի կիլոմետր է:









































