Երևում է` շուտով աշխարհի քաղաքների փողոցները կլցվեն հանրահայտ նկարիչների ձեռքով նկարազարդված արտ-ավտոմեքենաներով: Ավտոընկերությունները մեկը մյուսի հետևից ստեղծում են մեքենաներ, որոնք նկարիչներն օգտագործում են կտավի փոխարեն, հայտնում է style.rbc.ru-ը:
Porsche գերմանական ապրանքանիշը դարձել է հերթական ընկերությունը, որն իր արտադրանքում միաձուլել է արվեստն ու տեխնոլոգիաները:
Սուպերմեքենաների ճանաչված արտադրողն իր ուժերը միավորել է հանրահայտ բրազիլաամերիկացի նկարիչ Ռոմերո Բրիտտոյի հետ` Porsche 911 Cabriolet-ը վերածելով արվեստի գործի:
Նեո-փոփ ժանրում ստեղծագործող Բրիտտոն մեքենան ներկել է իր ճաշակով: Տպավորիչ է ստացվել:
Բոլորովին վերջերս style.rbc.ru-ն գրել էր մեկ այլ արտ-մեքենայի` իր տեսակի մեջ միակ Bugatti Veyron Grand Sport Venet-ի մասին, որը հեղինակել է ֆրանսիացի ճանաչված նկարիչ և քանդակագործ Բերնար Վենեն, որը մեքենայի թափքը պատել էր այդ մոդելի ստեղծման համար Bugatti-ի ինժեներների օգտագործած մաթեմատիկական բանաձևերով:










































